ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները եւ Հարավային Կորեան կշարունակեն առավելագույն ճնշում գործադրել ԿԺԴՀ վրա Կորեական թերակղզում միջուկային զինաթափման համար: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Կատինա Ադամսին:
«Միացյալ Նահանգները եւ Կորեայի Հանրապետությունը առավելագույն ճնշման քարոզարշավի շրջանակներում միասին կաշխատեն, որպեսզի երաշխավորեն, որ Հյուսիս-հարավ գծի ուղղությամբ առաջընթացը ուղեկցվում էր ապամիջուկայնացման ուղղությամբ առաջընթացով», - ասել է Ադամսը:
Ներկայացուցիչը նշել է, որ ներկայիս վարչակազմը չի կրկնի նախկին սխալները եւ կպահանջի «Կորեական թերակղզու ամբողջական ապամիջուկայնացումը»: Ադամսը ընդգծել է, որ միջուկային զինաթափումը «քննարկման ենթակա չէ»:


























