Լոնդոնը մտադիր է բրիտանական հետախուզության համար աշխատած ՌԴ ԳՀՎ նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի թունավորման գործը քննարկել ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ, հայտնում է Independent-ը՝ վկայակոչելով խորհրդարանական Թոբիաս Էլվուդին:
«Պետք չէ, որ մենք ինքներս մեզնից առաջ անցնենք, սակայն մենք պարտավոր ենք լիարժեք պատասխան տալ, եւ դա այն է, որը մենք կքննարկենք ՆԱՏՕ-ի մեր գործընկերների հետ»,- հայտարարել է Էլվուդը:
Պարբերականի տեղեկություններով՝ Էլվուդին աջակցում է Միացյալ Թագավորության անվտանգության նախարար Բեն Ուոլեսը, որն արդեն հիշատակել է Մեծ Բրիտանիայի որոշ «հզոր դաշնակիցների» եւ Լոնդոնի՝ «ամբողջ ուժով» պատասխանելու պատրաստակամության մասին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ բրիտանացի զինվորականները տարհանում են վարակված մեքենաները, շտապ օգնության մեքենաները եւ այլ իրեր զինվորական լաբորատորիայում հետազոտելու համար: Դրանից զատ, ոստիկանությունը շրջափակել է Սոլսբերիի գերեզմանատեղին, որտեղ թաղված են Սկրիպալի հարազատները, իսկ նրանց գերեզմանների մոտ վրան է խփված, որի մոտ նկատվել են կենսաբանական պաշտպանության հանդերձանքով մարդիկ:
ԳՀՎ նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալը եւ նրա դուստր Յուլյան անգիտակից վիճակում հայտնաբերվել են մարտի 4-ին Սոլսբերիի այգու նստարանին: Նրանց տեղափոխել են հիվանդանոց ծայրահեղ ծանր վիճակում, նրանք մինչեւ հիմա կոմայի մեջ են, բժիշկները նրանց վիճակը կայուն ծանր են գնահատում: Ոստիկանությունում պարզել են, որ նրանք թունավորվել են նյարդակաթվածահարող նյութով, թունավորված են եղել եւս 20 մարդ, այդ թվում՝ ոստիկան, որն առաջինն է այցելել դեպքի վայր եւ Սկրիպալի տուն: Թունավորման փաստով հարուցվել է քրեական գործ մահափորձի հանցակազմով:
- Սոլսբերիի ռեստորանում հայտնաբերել են Սկրիպալին թունավորած նյութի հետքեր
- Բրիտանիայի ՆԳՆ-ն «Սկրիպալի գործով» ավելի քան 200 վկաների է հաստատել
- ԳՀՎ նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալը Մեծ Բրիտանիայի արտաքին հետախուզության արժեքավոր գործակալներից էր
- Սկրիպալի գործը քննելու է բրիտանական կառավարության արտակարգ հանձնախումբը
- Ոստիկանությունը Սկրիպալի կնոջ եւ որդու գերեզմաններից ծաղիկները տարել է
- Բրիտանական լրատվամիջոցները հայտնել են Սկրիպալի եւ նրա դստեր թունավորման պատճառները
- Ոստիկանությունը սկսել է քննել Սկրիպալի՝ տանը թունավորվելու տարբերակը
- Սկրիպալի թունավորման վայրից հոսպիտալացված ոստիկանը խոսել է
- Մենք որեւէ փաստ չենք լսել Սկրիպալի թունավորմանը Ռուսաստանի մասնակցության մասին. Լավրով
- Նախկին գնդապետ Սկրիպալի թունավորման վայրում աշխատող փրկարարները հիվանդանոցում են հայտնվել



























