Կանայք ավելի քիչ են զղջում պատահական սեքսի համար, եթե իրենք են եղել նախաձեռնող կողմը: Նման հետեւության է եկել Նորվեգիայի եւ ԱՄՆ-ի գիտնականների խումբը, հաղորդում է «Գազետա»-ն՝ վկայակոչելով Personality and Individual Differences-ը:

Ավելի վաղ արդեն հաստատվել էր, որ կանայք տղամարդկանցից ավելի հաճախ են զղջում պատահական սեքսի համար: Իսկ այժմ գիտնականները որոշել են պարզել, թե ինչու է այդպես: 547 նորվեգացի եւ 216 ամերիկացի հետերոսեքսուալ ուսանողուհիների շրջանում անցկացված հարցման արդյունքները ցույց են տվել, որ պատահական սեռական կապից առավել բավարարաված են այն կանայք, ովքեր առաջինն են քայլ արել: Գոհ են նաեւ այն կանայք, ովքեր մեկանգամյա կապ են ունեցել փորձառու եւ հմուտ տղամարդու հետ, ով նրանց հաճույք է պատճառել: Կանայք, ովքեր առաջինն են քայլ անում, իրենց սեքսուալության նկատմամբ առողջ վերաբերմունք եւ զուգընկերների ավելի մեծ ընտրություն ունեն, քան այն կանայք, ում տղամարդիկ են դրդել սեռական կապ մեջ մտնել, նշում են գիտնականները:

Կանայք, ովքեր համաձայնել են տղամարդու կողմից առաջարկված սեքսին եւ հաճույք են ստացել, եւս պակաս են հակված պատահածի մասին զղջալուն: Հետազոտողները, սակայն, նշում են, որ տղամարդկանց համար սեքսի որակը կարեւոր դեր չի խաղում: Պատճառները նրանք տեսնում են կենսաբանական տարբերությունների մեջ. կինը կարող է  հղիանալ եւ, հետեւաբար, հմուտ գործընկերոջը գնահատում է որպես ավելի որակյալ տղամարդու: