2018 թվականին ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի պատվիրատվությամբ նախատեսվում է մշակել ՀՀ Սյունիքի մարզի 8 խոշորացված համայնքների (138 բնակավայր) տարածքները ներառող 8 համակցված տարածական պլանավորման փաստաթուղթ եւ ՀՀ Արարատի մարզի 95 համայնքների տարածքները ներառող 9 համակցված տարածական պլանավորման փաստաթուղթ:
Քաղաքաշինության պետական կոմիտեց NEWS.am-ին հայտնում են, որ ներկայումս ընթանում է նշված փաստաթղթերի գնման գործընթացը:
2017-2021 թվականերին հանրապետության բոլոր համայնքները գլխավոր հատակագծերով ապահովելու նպատակով իրականացվում է միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծերի մշակման ծրագիրը: Արդեն իսկ 2017 թվականին կոմիտեի պատվիրատվությամբ մշակվել են ՀՀ Տավուշի մարզի 55 համայնքների տարածքները ներառող թվով 6 համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծերը:



























