Եվրոպական  խորհրդարանում լիբերալների խմբակցության ղեկավար Գի Վերհոֆստադտըը կոչ է արել ԵՄ իշխանություններին հետեւել ԱՄՆ-ի օրինակին եւ նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Եվրամիությունը պետք է հետեւի Միացյալ Նահանգների օրինակին Պուտինի մերձավոր շրջապատի նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանման հարցում եւ նպաստի ընթացքի փոփոխությանը»,- Twitter-ի իր էջին հայտարարել է  ԵԽ-ի չորրորդ ամենախոշոր խմբակցության ղեկավարը՝ իր առաջարկը հիմնավորելով Ասադի ռեժիմի կողմից քաղաքացիական բնակչության դեմ քիմիական զենքի կիրառմամբ: