ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Փոլ Ռայանը հաստատել է, որ մտադիր չէ վերընտրվել այս տարվա նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրություններին։ Ինչպես հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Ռայանի հայտարարությունը, նա կմնա իր պաշտոնին մինչեւ հունվար, ապա պաշտոնանկ կլինի։
«Շուրջ քսան տարի անցկացնելով Ներկայացուցիչների պալատում՝ խոսնակը հպարտ է իր ձեռքբերումներով, եւ մտադիր է ավելի մեծ ուշադրություն դարձնել ամուսնու եւ հոր իր դերին»,- ասել է նրա քարտուղարը։
48-ամյա Ռայանի հեռացումը կարող է բարդացնել Հանրապետական կուսակցության դիրքերը միջանկյալ ընտրություններից հետո։




























