ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը քննադատել է արեւմտյան երկրների գործողությունները Ռուսաստանի դեմ: «Օտարերկրյա քաղաքացիների դեմ թունավորման մտացածին մեղադրանքները, այս պատրվակով ռուս դիվանագետների արտաքսումը, պետության եւ դրա ղեկաարի հասցեին հրապարակային հայտարարությունները, որոնք անհամատեղելի են միջազգային հարաբերությունների էթիկայի հետ , պատժամիջոցների անվերջ ընդլայնումը հստակորեն խոսում են արեւմտյան ուժերի՝ քրեական միջավայրում մշակված սխեմայով գործողությունների հիստերիկ բնույթի մասին»,- ասել է Խաչատուրովը:
Նրա խոսքով՝ Արեւմուտքի նման գործողությունների պատճառը «Բալկաններում, Անդրկովկասում, Սիրիայում եւ Ուկրաինայում իրենց քաղաքականության ձախողումների հետ համակերպվել չցանկանալն է»:




























