ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագը հոսպիտալացվել է Հյուսթոնի կլինիկաներից մեկում, այս մասին հայտնել է ԱՄՆ նախկին նախագահի մամուլի քարտուղար Ջիմ Մակգրաթը, փոխանցում է ՌԲԿ-ն:

Twitter-ում հրապարակված Մակգրաթի հայտարարության մեջ նշված է, որ հոսպիտալացման պատճառը ինֆեկցիոն հիվանդությունն է: 93-ամյա Բուշ ավագը հոսպիտալացվել է անցյալ կիրակի առավոտյան, կնոջ՝ Բարբարա Բուշի հուղարկավորության հաջորդ օրը, որը մահացել է ապրիլի 17-ին:

 Statement by the Office of @GeorgeHWBush on President Bush's health. pic.twitter.com/8UkB53JHqD

— Jim McGrath (@jgm41) 23 апреля 2018 г.

Հայտարարության մեջ շեշտվում է, որ Բուշ ավագը «բուժմանն արձագանքում է, եւ ամենայն հավանականությամբ, կվերականգնվի»:

Բուշ ավագի կինը՝ Բարբարա Բուշ Փիրսը, 93 տարեկանում մահացել է ապրիլի 17-ին: Ինչպես հայտնել էր ABC News-ը, նա մահացել է ԱՄՆ նախկին առաջին տիկնոջ բուժումը չշարունակելու ընտանիքի որոշումից հետո: Ինչպես նշում է հեռուստաալիքը, Բարբարա Բուշը տառապում էր սրտային անբավարարությամբ եւ թոքերի քրոնիկական օբստրուկտիվ հիվանդությամբ, նա վերջին շրջանում հազվադեպ էր հիվանդանոցից դուրս գալիս:

Ջորջ Բուշ ավագը եղել է ԱՄՆ 41-րդ նախագահը եւ երկիրը ղեկավարել է 1989-1993 թվականներին: Նա ԱՄՆ 43-րդ նախագահ հանրապետական Ջորջ Բուշ կրտսերի հայրն է, որը Նահանգները ղեկավարել է 2 ժամկետ անընդմեջ՝ 2001-ից 2009 թվականներին: