Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամային առաջարկել է գալ Ռուսաստան եւ տեսնել մասնատված ռուսական տնտեսությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» -ն։
«Ռոսիա 1» հեռուստաալիքին տված հարցազրույցում ՌԴ վարչապետը հիշել է Օբամայի խոսքերը, որը 2015 թվականին հայտարարել էր, որ ՌԴ նկատմամբ պատժամիջոցներից հետո ռուսական տնտեսությունը կմասնատվի։
Այն ժամանակ Օբաման Ռուսաստանին մեղադրում էր Ուկրաինայում ագրեսիայի մեջ եւ հայտարարում, որ ԱՄՆ շնորհիվ Ռուսաստանը միջազգային մեկուսացման մեջ է։
«Նա մեզ մոտ հաճախ չի գալիս, բայց խոստացել է, որ ռուսական տնտեսությունը կմասնատվի։ Թող գա եւ տեսնի այդ պատառները»,-հայտարարել է Մեդվեդեւը։




























