Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան կոչ է արել ապրանքների եւ ծառայությունների պատժամիջոցների ցանկում չներառել դեղամիջոցներն ու բժշկական տեխնոլոգիաները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ես բոլորին կոչ եմ անում, որպեսզի պատժամիջոցների ցանկում չներառվեն բժշկական սարքավորումները, դեղամիջոցները, առողջապահության ոլորտի տեխնոլոգիաները»,- շաբաթ կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է նա:

Օմբուդսմենն ընդգծել է, որ քաղաքական դիմակայության ժամանակ «չպետք է հարվածի տակ դրվի մարդու առողջությունը»: