Վենետիկում առաջին անգամ զբոսաշրջիկների հոսքը սահմանափակող միջոցներ են ձեռնարկվել, հաղորդում է  ANSA-ն:

Քաղաքային իշխանությունները հանձնարարել են մի քանի տեղերում պտտադռնակներ տեղադրել, որպեսզի քաղաքապետարանի կողմից սահմանված զբոսաշրջիկների թվի գերազանցման դեպքում քաղաք կարողանան մուտք գործել միայն տեղացիները:

Տեղական իշխանություններն իրենց քայլը բացատրում են նրանով, որ քաղաքում մարդկանց կուտակումները սպառնում են պատմական հուշարձաններին:

Ամեն տարի Վենետիկ են այցելում մինչեւ 30 մլն զբոսաշրջիկներ, ընդ որում տեղական բնակչության թիվը 50 տարվա ընթացքում 3 անգամ կրճատվել է՝ 175 հազարից մինչեւ 56 հազար մարդ: Բնակիչներն իրենց տեղափոխությունը կապում են զբոսաշրջիկների մեծ քանակի հետ: