Լանքասթերի համալսարանի անցկացրած հետազոտությամբ պարզվել է համացանցում լուսանկարների հրապարակման օգուտը, փոխանցում է «Մոյա պլանետան»:
Մասնակիցներ ներգրավելու համար հետազոտողները հրավերք են ուղարկել համացանցով: Մասնակցելու համար անհրաժեշտ էր 2 ամիս օրական մեկ լուսանկար տեղադրել եւ հարցաշարի պատասխանել: Գիտնականները հետեւել են տեղադրվող լուսանկարներին, կցվող տեքստին եւ մեկնաբանությունների շրջանակում շփումներին: Երկու ամիս հետո մասնակիցները հայտնել են, որ իրենց ավելի ներգրավված են զգում կյանքին, իսկ լուսնկարման գործընթացն իրենց ավելի լրջախոհ ու ուշադիր է դարձրել:
Պարզվել է, որ համացանցում լուսանկարների փոխանակությունը մարդկանց մասնակցության գացողություն է հաղորդում եւ օգնում պայքարել միայնակության դեմ: Ամենօրյա կրեատիվ զբաղմունքը բավարարվածություն է բերում եւ օգնում աշխարհին նորովի նայել: Գիտնականներն ասում են, որ հարցը մտքի ստեղծման ակտիվ գործընթացն է՝ հենց դա է հաղորդում կենսական բավարարվածության զգացում:



























