Հետեւող սարքը կես տարում 96 հազար ջրասուզում է գրանցել. Կայսերական պինգվինը բացառապես ստորջրյա որս է անում, փոխանցում է «Մոյա պլանետան»:
Նորզելանդական համալսարանից դոկտոր Կիմ Հեթցը գրանցել է կայսերական պինգվինի ռեկորդային երկարատեւ ջրասուզում՝ 32,2 րոպե:
Մինեւ հիմա հանելուկ է, թե պինգվեններն ինչպես են կարողանում ջրի տակ այդքան երկար մնալ, քանի որ ելնելով նրանց մարմնի չափերից՝ ջրի տակ մնալու հարմար ժամանակը 8 րոպեն չպետք է գերազանցի: Դոկտոր Հեթցը ենթադրում է, որ պինգվինը ստիպված էր ջրի տակ այդքան երկար մնալ՝ ցածր լուսավորության պայմաններում պինգվինը երկար ժամանակ չի գտել սառույցների միջեւ լույսի շերտը: Կասերական պինգվինի նախորդ ռեկորդը կազմում էր 27,6 րոպե:






























