Եթե ցանկանում եք կատարելապես օտար լեզու սովորել, սկսեք ամենավաղ մանկությունից։ Գիտնականները որոշել են այն տարիքային սահմանը, որի պարագայում դա ավելի հեշտ է, փոխանցում է BBC–ն։ 

Օրինակ, եթե ցանկանում եք անգլերենի քերականությանը տիրապետել լեզուն կրողի մակարդակում, ապա կատարյալ կլինի սկսել 10 տարեկանում, կարծում են հետազոտողները։  

Մարդկանց համար ավելի հեշտ է նոր գիտելիքներ ձեռք բերել 17-18 տարեկանում, որից հետո այդ կարողությունը նվազում է։

Հետազոտության արդյունքները, որոնք հրապարակվել են Cognition ամսագրում, ստացվել են տարբեր տարիքի եւ ազգության 670 հազար մարդու անգլերենի քննության արդյունքների վերլուծությամբ։

Ավելի լայն լսարան ներգրավելու համար հրապարակվել է Ֆեյսբուքում։

Մասնակիցներին, մասնավորապես, առաջարկել են ստուգել, թե անգլերեն նախադասությունը արդյոք քերականորեն ճիշտ է կազմված։

Թեստի ավարտից հետո մասնակիցները պետք է նշեին իրենց տարիքը, անգլերեն սովորելու ժամանակահատվածը, ինչպես նաեւ ինչ պայմաններում են սկսել սովորել։

Մոտ 246 հազար մարդ, որոնք քննություն են հանձնել, մեծացել են անգլիախոս միջավայրում եւ մանկուց խոսել են այդ լեզվով, իսկ մնացյալի համար անգլերենը մայրենի լեզու չի եղել։

Մասնակիցների մեծ մասը 20-30 տարեկան երիտասարդներ են եղել։ Ամենաերիտասարդը նրանց շարքում 10, իսկ ամենատարեցը՝ 80 տարեկան է եղել։  

Հետազոտողները վերլուծել են ստացված տվյալները համակարգչային ծրագրի միջոցով եւ եկել են եզրակացության, որ ամենից լավ քերականությունը մտապահել ունակ են մանուկ հասակում։

Գիտնականները սա կապում են հասուն տարիքում ադապտացիային եւ փոփոխություններին ուղեղի առանձնահատկություններով։

Սակայն դա չի նշանակում, որ հասուն տարիքում զուր է նոր լեզու սովորելը։ Գիտնականների խոսքով՝ այլ լեզուներ ուսումնասիրելը լավ է ազդում ուղեղի վրա եւ կարող է նպաստել դեմենցիայի զարգացման դանդաղմանը։