2003 թվականի մայիսի 21-ին առաջին անգամ նշվել է Հանուն երկխոսության եւ զարգացման մշակութային բազմազանության համաշխարհային օրը:
Մեր ժամանակներում մշակույթին ամենատարբեր գործոններ են սպառնում. մի դեպքում՝ ազգային ինքնության չափից ավելի ուժգին պաշտպանությունը սպառնում է տարբեր փոքրամասնությունների մշակույթին, մյուս դեպքում՝ կրոնը ճնշում է գործադրում մշակույթի վրա, իսկ երրորդ դեպքում՝ գլոբալիզացիայի ազդեցության տակ գրեթե բոլոր երկրներում կորչում են լեզուները, ավանդույթները, խոցելի մշակույթները հայտնվում են ճամփեզրին կամ ամբողջությամբ անհետանում են:
Հետեւաբար, մշակութային բազմազանության կտրուկ կրճատման վտանգը բավականին լուրջ է, իսկ մշակութային ժառանգության՝ ապագա սերունդների համար պահպանման խնդիրը՝ շատ կարեւոր: Հենց այս բոլոր փաստերը եւ դրանց առկայության գիտակցումը պայմանավորեցին 2001 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից մշակութային բազմազանության մասին համընդհանուր հռչակագրի ընդունումը, որն ուղեկցվում է Գործողությունների ծրագրի 20 հիմնական ուղղություններով եւ որում բազմազանության, երկխոսության եւ զարգացման միջեւ փոխհարաբերությունների նոր ընկալում է առաջարկվում:
Այսօր Հանուն երկխոսության եւ զարգացման մշակութային բազմազանության համաշխարհային օրն է

Հասանելի է
русскийՏեղադրություն




























