«Ալ-Քաիդա» միջազգային ահաբեկչական ցանցի առաջնորդ Ուսամա Բեն Լադենն իր ուղերձում Ֆրանսիայից պահանջել է անհապաղ դուրս բերել իր զորքերն Աֆղանստանից:

Ուղերձը, որ տարածել է «Ալ-Ջազիրա» քաթարյան արբանյակային հեռուստատեսությունը, թիվ 1 ահաբեկիչը խոստանում է, որ Ֆրանսիան «թանկ գին կվճարի» ինչպես իր տարածքում, այնպես էլ արտերկրում, եթե Ֆրանսիայի նախագահ Նիկոլ Սարկոզին համառի եւ զորքերը դուրս չբերի:

Բեն Լադենի խոսքով, Սարկոզիի համառության դեպքում պատժվելու են ֆրանսիացի գերիները, որոնց մահապատիժ է սպառնում:

Ներկայումս առնվազն յոթ ֆրանսիացիներ գտնվում են Ալ-Քաիդայի հետ կապեր ունեցող ահաբեկչական խմբավորումների ձեռքում: Նրանցից հինգը՝ Աֆրիկայում, երկուսն՝ Աֆղանստանում: