Հայաստանի ֆինանսների նախարարությունում տեղի ունեցած աուդիտորների որակավորման այս տարվա առաջին քննություններին 20 դիմորդներից քննությանը մասնակցել է 16-ը, որոնցից 8-ին շնորհվել է որակավորված աուդիտորի վկայական:

Ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ աուդիտորների որակավորման հանձնաժողովի նիստում որոշում է կայացվել աուդիտորի որակավորման վկայական տրամադրել նաեւ օտարերկրյա պետությունների համապատասխան կառույցների կողմից Հաշվապահների միջազգային դաշնության կրթական ստանդարտներին համապատասխան կազմված ծրագրերով անցկացված քննությունների արդյունքում որակավորված 6 դիմորդի:

ՀՀ հունվարի 21-ի դրությամբ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից տրված որակավորման վկայական  ունի թվով 169 աուդիտոր: