114-ամյա Ֆրեդի Բլոմը նման պատվավոր տարիքի հասնելով, որոշել է թողնել ծխելը: BBC-ն հաղորդում է, որ մայիսին Բլոմը, ով ապրում է Քեյփթաունի մոտակա Դելֆետե գյուղում, խոստովանում է, որ չգիտի իր երկարակեցության գաղտնիքը:

Նրա խոսքով՝ ամեն ինչ Աստծո ձեռքերում է:

 «Նա է ինձ պահում», - ասում է Ֆրեդին:

 «Ես ամուր սիրտ ունեմ, բայց ոտքերս թույլ են, չեմ կարողանում առաջվա պես քայլել»: Ֆրեդին ասում է, որ մի քանի տարի առաջ հրաժարվել է ալկոհոլից, բայց դեռ ծխում է:

BBC News-ը նշում է, որ ծխախոտը վնաս չի պատճառել Ֆրեդիի առողջությանը: Նա առողջության հետ լուրջ խնդիրներ չունի, չհաշված դանդաղ քայլվածքը: