Էկվադորում դատական որոշում է կայացվել, որը ընդլայնել է նույնասեռական ընտանիքների իրավունքները: Epd գործակալության փոխանցմամբ՝ մայիսի 30-ին երկրի Սահմանադրական դատարանը բավարարել է լեսբիական ընտանիքի հայցը, որը պահանջում էր, որպեսզի իրենց դուստրն ապագայում կարողանա կրել երկու մայրերի ազգանունը:

Ըստ իրավաբանների՝ կանանց մերժած պաշտոնյաները խախտել են քաղաքացիների հավասարության եւ խտրականության բացակայության սահմանադրական իրավունքները, ինչպես նաեւ՝ քաղաքացիության ձեռքբերման իրավունքը:

Նույնասեռականների իրավունքները պաշտպանող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հայտարարե են, որ վճիռում կարեւոր քայլ են տեսնում երկրում նույնասեռ ամուսնությունների օրինականացման ուղղությամբ: Էկվադորում թույլատրվում են նույնասեռական հարաբերությունները, սակայն որդեգրման իրավունքով նույնասեռական ամուսնությունները մինչ օրս արգելված են: