Հարյուր ակր անտառի քարտեզը, որտեղ զբոսնում էր Վիննի Թուխը եւ բոլոր-բոլոր-բոլորը, Sotheby's աճուրդում վաճառքի է հանվել, հաղորդում է BBC-ն:
Սա հնարավոր է ողջ անգլիական գրականության ամենահայտնի քարտեզն է, ինչպես այն անվանել է Sotheby's-ից արվեստագիտության դոկտոր Ֆիլիպ Էրինգթոնը, որը երկար տարիների ընթացքում առաջին անգամ վաճառվում է Վիննի Թուխի մասին գրքից այլ 4 նկարազարդումների հետ, որոնք նկարել է նկարիչ Էռնեստ Շեպարդը:
Առաջին անգամ այս քարտեզը վաճառվել է Sotheby's-ում 1968-ին 650 ֆունտով:





























