Միչիգան լճում լողալով՝ երկու աղջիկներն Առաջին համաշխարհային պատերազմի ռումբ են գտել, հաղորդում է AP-ն:

10-ամյա Փեյջ Բեռնեթը եւ 9-ամյա Սեյջ Մեյջեսը լճում առարկաներ էին փնտրում, երբ ինչ-որ անսվոր մի բան նկատեցին:

Աղջիկների մայրը ջրից մեկ մետր երկարությամբ ռումբ է հանել:  Սկզբում, Փեյջի խոսքով, նրանք ուրախացան, իսկ հետո վախեցան, որ ռումբը կարող է պայթել: Սակայն նրանց մտավախություններն իզուր են եղել: Ժամանած սակրավորները ռումբից միայն կեղտ են հանել: