Եգիպտոսում XX դարի սկզբին հայտնաբերված 2 հազար տարեկան «բազեի» խորհրդավոր մումիան իր մեջ թաքցնում է ոչ թե թռչնի, այլ մահացած ծնված երեխայի մարմին: Երեխան անենցեֆալիա ուներ՝ ուղեղի բացակայություն, հաղորդում է LiveScience-ը:
«Նման երեխայի ծնունդը եւ մահը ամենայն հավանականությամբ սարսափելի ողբերգություն էր ընտանիքի համար: Հնարավոր է, նրա տարօրինակ արտաքին տեսքը այս երեխայի ծնողներին կամ այլ մարդկանց ստիպել է երեխային մումիա դարձնել եւ թալիսմանի վերածել», —ասել է Լոնդոնի Արեւմտյան Օնտարիոյի համալսարանից Էնդրյու Նելսոնը:





























