ԱՄՆ սահմանապահ եւ մաքսային ծառայությունից հայտնել են, որ սկսվել է քալիֆորնիական Սան Դիեգո քաղաքի մոտ Մեքսիկայի սահմանին պաշտպանական պատի արդիականացման աշխատանքը, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:

147 մլն դոլար արժողությամբ նախագծի նպատակն է 1990-ական թվականներին տեղադրված ավելի քան 20 կմ ցանցավոր պատնեշի փոխարինումը ժամանակակից պատով:

Ավելի վաղ Քալիֆորնիա եւ Նյու Մեքսիկո նահանգներում պատի հատվածի շինարարության եւս 2 նախագիծ է սկսվել:

Սան Դիեգոյի շրջանում գործող եւ ԱՄՆ պետական սահմանի 96 կմ-ի պահպանումն ապահովող սահմանապահ ջոկատը 2017 թվականին ձերբակալել է ավելի քան 26 հազար ապօրինի միգրանտների եւ առգարավել զգալի քանակությամբ թմրանյութեր: