Բերինգից Հյուսիսային Ամերիկա ժամանած վերաբնակիչները մայրցամաք հասել են նավակներով: Այսպիսի ենթադրություն են արել Հարավային Դակոտայի համալսարանի ամերիկացի երկրաբանները՝ Թիմոթի Հիթոնի գլխավորությամբ: Հոդվածը հրապարակվել է Science եւ Science Advances ամսագրերում, փոխանցում է «Ռոսբալտ»-ը:
Հետազոտողներն ուսումնասիրել են Ալյասկայի հարավ-արեւմտյան ափի երկայնքով գտնվող փոքր կղզիները եւ պարզել, որ բնակիչները բաժանվել են երկու խմբի, որոնցից մեկը գնացել է արեւելյան ուղղությամբ, մնացածը մնացել են Հյուսիսային Ամերիկայի հյուսիսային մասում, ինչպես նաեւ բնակություն են հաստատել Կենտրոնական եւ Հարավային Ամերիկայի տարածքներում:

Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն



























