ԱՄՆ-ի Գերագույն դատարանը պաշտպանել է Կոլորադոյից հրուշակագործի, որը 2012-ին հրաժարվել էր հոմոսեքսուալ զույգի համար տորթ թխել, հայտնում է USA.one-ը:

Դատարանը որոշել է, որ Ջեկ Ֆիլիպսը իրավունք ուներ «կրոնական համոզմունքներից» մերժել պատվիատուներին: Դատավորները տարակարծիք էին՝ 7 դեմ էր, 2-ը՝ կողմ:

Դատավոր Էնթոնի Քեննեդիի խոսքով հուշակագործը մերժելու համար օրինական հիմքեր ուներ:

«Կառավարությունը չի կարող դրույթներ սահմանել, որոնք ոտնահարում են քաղաքացիների կրոնական համոզմունքները», - նշվում է դատարանի հայտարարության մեջ: