Մեքսիկայում սեքս սկանդալ է հասունանում ֆուտբոլի ազգային հավաքականի՝ 2018 թվականի Աշխարհի գավաթին մեկնելու կապակցությամբ, հայտնում է  «Սովետսկի սպորտ»-ը: TVNotas-ի փոխանցմամբ՝ ազգային հավաքականի 9 խաղացողներն Աշխարհի գավաթին մեկնելուց առաջ առանձնատուն էին վարձել Մեխիկոյից քիչ հեռու եւ ավելի քան 30 մարմնավաճառ վարձել:

Ֆուտբոլիստների թվում էին ազգային հավաքականի առաջատարներ Ռաուլ Խիմենեսը, Գիլյերմո Օչոան, Ջովանի դոս Սանտոսը, Կարլոս Սալսեդոն եւ Մարկո Ֆաբիանը: Նշվում է, որ ֆուտբոլիստները Մեքսիկայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության կողմից պատժամիջոցների չեն ենթարկվի, քանի որ նրանցից ոչ ոք պարապմունքները բաց չի թողել, իսկ օրգիան կազմակերպվել է ֆուտբոլից ազատ ժամանակ:

Մեքսիկայի հավաքականը նման պատմությունների մեջ ընկել էր նաեւ 2010 եւ 2011 թվականներին: Այն ժամանակ խաղացողները տուգանվել եւ հեռացվել էին թիմից: