Չինաստանի հարավում կենդանի արարածի հետքեր են հայտնաբերվել, որոնք, ըստ գիտնականների, թողնվել են մոտ կես միլիարդ տարի առաջ: Հստակ ոտնահետքերի երկու շարքը հայտնաբերել է չին հնագետների թիմը, փոխանցում է BBC-ն:

Հետազոտողները նշում են, որ ոտնահետքերը մոտ 546 միլիոն տարեկան են, դրանք պատկանում են Էդիաքարյան շրջանին: Այդպես, դրանք գիտությանը հայտնի երկկողմանի սիմետրիկ կենդանու ամենահին ոտնահետքերն են: Գտնված ոտնահետքերը հայտնաբերվել են Յանցզի գետի վրա գտնվող Երեք կիրճ կոչվող բնական շրջանում առաջացած  քարածություններում 551-541 մլն տարի առաջ:

Գիտնականները դեռ չեն հասկանում՝ արդյոք կենդանին երկոտանի է եղել, թե ավելի շատ վերջույթներ է ունեցել: Սակայն, ըստ ամենայնի, այն երկկողմանի սիմետրիա է ունեցել: