ԱՄՆ ներգաղթային եւ մաքսային ոստիկանությունը Իսպանիայի իշխանություններին է փոխանցել Ամերիկայի հայտնագործության մասին Քրիստափոր Կոլումբոսի նամակի պատճենը, որը հափշտակվել էր 7 տարի առաջ, հայտնում է «Իզվեստիան»:
2001 թվականին եվրոպական գրադարաններից գողացել էին Կոլումբոսի նամակի բնօրինակի մի քանի պատճենները, որը նա գրել էր XV դարում: Փաստաթղթերի թվում է Ամերիկա առաջին ճանապարհորդության մասին նավագնացի կարճ հաշվետվությունը:
Քննությանը հաջողվել է պարզել, որ Բարսելոնի Կատալոնիայի Ազգային գրադարանից հափշտակված նամակի պատճենը վաճառվել է 600 հազար եվրոյով, այնուհետեւ վերավաճառվել է մոտ 900 հազար դոլարով: Արժեքավոր փաստաթղթի վերջին սեփականատերը այն կամավոր հանձնել է ամերիկյան իշխանություններին:
Ավելի վաղ ամերիկյան աճուրդում վաճառվել էր Ամերիկայի հայտնագործության մասին Քրիստափոր Կոլումբոսի 6 նկարազարդմամբ նամակի պատճենը: Լոտը վաճառվել էր ռեկորդային գումարով՝ 751,5 հազար դոլարով:
Նամակը հասցեագրված է Արագոնի գլխավոր գանձապետ Գաբրիել Սանչեսին, այն լատիներեն է թարգմանել Լեոնարդո Դի Կոսկոն: Նկարազարդումներում պատկերված են Կոլումբոսը, բնիկները, Ամերիկայի մի հատվածի քարտեզը՝ նավագնացի նավերով, Իսպանիայի զինանշանը, Ֆերդինանդ նավը:





























