Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ II թագուհուն մայիսին կատարակտի հեռացման վիրահատություն են արել, հաղորդում է ՌԲԿ-ն` հղում անելով The Telegraphe թերթին:

«Ես կարող եմ հաստատել, որ թագուհուն անցյալ ամիս կատարակտի հեռացման հաջող վիրահատություն են արել», - ասել է Բուքինգեմյան պալատի խոսնակը:

Վերջին շրջանում 92-ամյա թագուհին արեւապաշտպան ակնոց էր կրում: Ընդ որում չնայած վիրահատությանը՝ նա չեղյալ չէր համարել հասարակական միջոցառումները: