В-15 ծածկագրային անվանումով այսբերգը Անտարկտիդայից ավելի քան 10,000 կմ հեռացել է դեպի հասարակած, հաղորդում է «Մոյա պլանետան»:
Արբանյակային նկարները հաստատում են, որ այսբերգի մնացորդները գրեթե հալվել են տաք արեւադարձային ջրերի ազդեցությամբ:
Այսբերգը 2000 թվականին պոկվել էր սառցե շելֆից: Այդ ժամանակ այն 300 կմ երկարություն եւ 37 մետր լայնություն ուներ:
Այժմ В-15-ի մակերեսը մոտ 100 կմ² է, բայց մասնագետների կարծիքով այն մոտենալով հասարակածին, շուտով ամբողջությամբ կհալվի:





























