Ինկերի կայսրության ժամանակ բժիշկները գանգահատման ավելի հաջող վիրահատություններ են արել, քան 19-րդ դարի վիրաբույժները, հաղորդում է World Neurosurgery ամսագիրը:

ԱՄՆ-ից մի խումբ գիտնականներ նյարդաբան Դեւիդ Քուշների գլխավորությամբ ուսումնասիրել են Ինկերի նախկին մայրաքաղաքի՝ Պերուի Կուսկո քաղաքի մոտ հայտնաբերված մարդու գանգի շուրջ 160 նմուշներ, որոնք վերագրվում են XV-XVI  դարերին:

Ուսումնասիրելով բոլոր գանգերը, գիտնականները եկել են այն եզրահանգման, որ վիրահատությունների արդյունքում հիվանդների 83 տոկոսը ողջ է մնացել:

Հետազոտողներն այս արդյունքները ապշեցուցիչ են անվանել, հավելելով, որ գանգերի նմուշները վկայում են, որ որոշ հիվանդներ նման մինչեւ 5 վիրահատություն են տարել: