Երկու տուրօպերատորները՝  Blue Marble Private-ը եւ The Bluefish-ը հայտարարել են հանրահայտ խորտակված նավի բեկորների մոտ զբոսաշրջիկներին տանելու պատրաստակամության մասին, հաղորդում է «Մոյա պլանետան»:

 Բրիտանական Blue Marble Private գործակալությունը այս հնարավորությունը պատրաստվում էր արդեն այս տարի առաջարկել, սակայն սուզվող սարքի փորձարկման ժամանակ, որը OceanGate Expeditions-ի համագործակցությամբ ստեղծվել է  հատուկ «Տիտանիկում» ճանապարհորդելու համար, կայծակը հարվածել է ջրին եւ սարքի 70 տոկոսը վնասվել է: Փորձարկումը հետաձգվել է, բայց ընկերությունը վստահ է, որ էքսկուրսիաները կսկսվեն 2019-ին, հատկապես, որ տոմսերն արդեն վաճառվել են:

Տոմսի գինը 105 129 դոլար է: The Bluefish ընկերության հետ սուզվելն ավելի էժան կարժենա՝ 59 680 դոլար:

Օվկիանոսագետները զգուշացնում են, որ «Տիտանիկին» 20 տարուց քիչ ժամանակ է մնացել. նավի մետաղական կորպուսը մանրէները ոչնչացնում են: