Հնդկաստանում Բոլիվուդի «Լավագույն ընկերուհու հարսանիքը» ֆիլմը ձեռնաշարժությամբ զբաղվող կնոջ պատճառով սկանդալ է առաջացրել: Դիտողներին դուր չի եկել նաեւ այն, որ ֆիլմի հերոսուհիները ծխում են, սեքսով են զբաղվում եւ հայհոյում են, հաղորդում է The Guardian-ը:
Շաշանկի Գխոշայի ֆիլմը ծնվել է որպես «Սեքսը մեծ քաղաքում» սերիալի պատասխան: Հնդկաստանում «Լավագույն ընկերուհու հարսանիքը» ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել հունիսի 1-ին:
Նշվում է, որ դիտողները սոցցանցերում քննադատել են այն տեսարանը, որտեղ Սվարա Բխասկարի հերոսուհին վիբրատորի օգնությամբ ձեռնաշարժությամբ է զբաղվում: Վրդովված օգտատերերից մեկը գրել է, որ կինոթատրոն էր բերել իր տատիկին եւ ողջ ֆիլմի ընթացքում ամոթ էր զգում:





























