Իզմիրում մարմնավաճառ Յ. Յ.-ն նահանգապետարանի դիմաց ի նշան բողոքի մերկացել է՝ հայտնելով, թե ինքն օգնություն է խնդրում վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանից։
Թուրքական Haberok-ի փոխանցմամբ՝ Յ.Յ.-ն հայտնել է, թե ինքը դարձել է մի ոստիկանի ոտնձգությունների թիրախը, սակայն իր բողոքները տեղ չեն հասնում, քանի որ ինքը մարմնավաճառ է։
Կինը պնդել է, թե այդ ոստիկանն իրեն ստիպում է հարաբերություն ունենալ իր հետ եւ մարմնավաճառությունից ստացված գումարները իրեն վճարել։ «Ես փորձում եմ պայքարել։ Պետության մեծերից օգնություն եմ խնդրում, վարչապետից օգնություն եմ խնդրում։ Ես այսպիսին եմ։ Ամեն մարդ մի մասնագիտություն ունի։ Իմ մասնագիտությունն էլ՝ սա է։ Ես ոչ ոքի չեմ վնասում»,-ասել է Իզմիրի նահանգապետարարանի դիմաց մերկացած մարմնավաճառը։





























