Թուրքիայում 7 զինվորականների մահվան գործով դատի ժամանակ սպանված զինվորներից մեկի հայրը ջրի շիշը նետել է գործով մեղադրվող գեներալի ուղղությամբ։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝  2 տարի առաջ Հաքքարի նահանգի Չուքուրջայի շրջանում ճանապարհին տեղադրված ականի պայթյունի հետեւանքով մահացած 7 զինվորականների գործով դատավարության ժամանակ, երբ ընթերցվել է մեղադրական եզրակացությունը, սպանված զինվորականի հայր Հալիլ Դեմիջին խիստ արձագանք է ցույց տվել։

«Ես իմ երեխային ուղարկել եմ PKK-ի հետ կռվելու համար, բայց նա ձեր պատճառով է մահացել։ Հայրենիքի դավաճաններ»,-ասել է սպանվածի հայրը եւ ձեռքին եղած ջրի շշով հարվածել գործով անցնող մեղադրյալ գեներալ Գյուրբուզ Քայային։

Դատարանի նախագահի հրահանգով, սպանված զինվորականի հայրը հեռացվել է դատարանի դահլիճից։ Դատական լսումը հետաձգվել է մինչ փետրվարի 1-ը։