Հայաստանի պաշտպանության նախարարությունն ու ԳԴՀ դաշնային պաշտպանության նախարարությունը 2011 թվականի երկկողմ համագործակցության պլան են ստորագրել:

Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, այսօր՝ հունվարի 25-ին Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս-Շոհան Շմիթին: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-գերմանական համագործակցությանն առնչվող հարցեր: