Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանը հավանություն է տվել «Հըզբոլլահ» շիա շարժման թեկնածու Նաջիբ Միքաթիի թեկնածությանը վարչապետի պաշտոնում:

Ավելի վաղ լիբանանցի միլիադատիրոջ թեկնածությանը հավանություն էին տվել խորհրդարանի 68 անդամները: 60 պատգամավոր քվեարկել էր Սաադ Հարիրիի թեկնածության օգտին:

Միեւնույն ժամանակ, ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», նախօրեին երեկոյան «Հըզբոլլահի» հազարավոր հակառակորդներ դուրս են եկել Բեյրութի փողոցներ՝ հանդես գալով Միքաթիի թեկնածության դեմ:

Նշենք, որ հայ համայնքն աջակցում է Սաադ Հարիրիի թեկնածությանը:

Դեկտեմբերի 12-ին հրաժարական էին տվել Լիբանանի կառավարության 11 նախարարներ, այդ թվում՝ դաշնակցության ներկայացուցիչ, արդյունաբերության նախարար Աբրահամ Դեդեյանը: «Հըզբոլլահը » բողոքում է Միջազգային տրիբունալի հետաքննության դեմ, որով նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանության պատասխանատվությունը, որոշ լուրերով, դրվելու է շիա շարժման վրա: