Լոնդոնում Uber տաքսու օնլայն ծառայությունը 15 ամսվա աշխատանքի փորձնական լիցենզիա է ստացել: Ընկերության օգտին համապատասխան որոշումը կայացրել է դատավոր Էմմա Արբուֆնոտը, հաղորդում է  Reuters-ը:

Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանի խոսքով, տրանսպորտային ընկերությունները պետք է կանոններով խաղան, հատկապես երբ խոսքը գնում է լոնդոնցիների անվտանգության մասին:

 «Uber-ը 15 ամսվա լիցենզիա է ստացել, բայց պայմանների հստակ շարքով, որոնց ուշադիր հետեւելու է քաղաքային տրանսպորտային վարչությունը (TfL) եւ ապահովելու է, որ դրանք կատարվեն», — ասել է քաղաքապետը:

Այժմ Uber-ը պետք է TfL-ին տեղեկացնի իր գործունեության, ինչպես նաեւ ուղեւորների անվտանգության հետ կապված բողոքների մասին: Բացի այդ ամեն 6 ամիսը մեկ ընկերությունը պետք է անցկացված ստուգումների մասին անկախ հաշվետվություն ներկայացնի: