Երբ Էնն ու Բրայան Բեյլիները 28 տարի առաջ տեղափոխվեցին Վուլվերգեմփթոնում (Անգլիա) գտնվող իրենց տուն, նրանց բակում միայն խոտ եւ մի քանի եղեւնի էր աճում: Սակայն ամուսինները որոշեցին զարդարել տարածքը եւ դա նրանց հաջողվեց:
Այժմ բակը «խորհրդավոր այգու» է վերածվել, որում թեյարան, գեղեցիկ տաղավարներ, քանդակներ, հազվագյուտ բույսեր եւ նույնիսկ ամրոցի «ավերակներ» կան: Այն կոչում են խորհրդավոր, քանի որ մուտքից դեռ հասկանալի չէ, թե ինչ հետաքրքիր տարածք է սպասում հյուրերին ներսում, հայտնում է My Planet-ը՝ վկայակոչելով Daily Mail-ը:
Ամբողջ աշխատանքներն իրականացնելու համար կլորիկ գումար է պահանջվել՝ շուրջ 27 հազար ֆունտ ստերլինգ: Այժմ ամուսնական զույգն այցելուներ է ընդունում, իսկ ստացված գումարը հատկացնում է բարեգործությանը: Հրաշք անկյունն օրական 300 մարդ է այցելում:

Ամուսինները 28 տարվա ընթացքում եւ 27 հազար ֆունտ ստերլինգով իրենց բակը կախարդական այգու են վերածել (ֆոտո)

Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն




























