Ֆինլանդիայի Համինա քաղաքում կտեղադրեն երկրի գրեթե 600 հազար եվրո արժողությամբ ամենամեծ դրոշը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Yle-ը:
Հարյուր մետրանոց ձողի վրա տեղադրված ավելի քան չորս հարյուր քառակուսի մետր կտորը կտեղադրվի մոտ կես տարուց, իսկ ավելի ուշ այն կլրացնեն այլ երկրների դրոշներով: «Դրոշների աշխարհը» նախագծի ընդհանուր արժեքը 1.2 մլն եվրո է:
Քաղաքի իշխանությունները կարծում են, որ նոր տեսարժանությունը կգրավի զբոսաշրջիկներին, սակայն տեղի բնակիչներից շատերը գոհ չեն գումարների նման վատնումից: Նրանց կարծիքով՝ ավելի նպատակահարմար է հատկացնել միջոցները սահմանամերձ գոտու կանաչապատմանը կամ տեղի դպրոցներին:
Իսկզբանե, երբ նախագիծը 200-300 հազար եվրո էր գնահատվում, բնակիչները դրական էին գնահատում նախաձեռնությունը, բազմաթիվ ֆիններ անգամ գումար են նվիրաբերել, ընդհանուր առմամբ՝ մոտ 25 հազար եվրո:
,





























