«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ տեղեկացնում է, որ վերանորոգման աշխատանքներ կատարելու նպատակով հուլիսի 2-ին ժամը 10:00-ից  մինչև  ժամը 18:00-ն  դադարեցվելու  է Վանաձոր քաղաքի Քիմիագործներ, Կալինին, Խորենացի. Մյասնիկյան, Նժդեհ փողոցներով և Տ.Մեծ պողոտայով պարփակված թաղամասի գազասպառողների գազամատակարարումը:

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում   ենք պահպանել անվտանգության կանոնները:

Գազանջատման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով:»,-ասված է հաղորդագրության մեջ: