Տալլինում ԱՄՆ դեսպան Ջեյմս Մելվիլը հայտարարել է պաշտոնը լքելու մտադրության մասին՝ ի նշան  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության դեմ բողոքի, փոխանցում է «Ինտերֆաքսը»։

«Երբ նախագահն ասում է, թե «ԵՄ-ն ստեղծվել է, որ օգտագործի ԱՄՆ-ին, հարձակվի մեր խնայատուփի վրա» կամ որ «ՆԱՏՕ-ն նույնքան վատն է, որքան ՆԱՖԹԱ-ն», դրանք ոչ միայն փաստացի ճիշտ չեն, այլ ապացուցում են, որ եկել է իմ հեռանալու ժամանակը»,-ֆեյսբուքյան էջում գրել է դեսպանը՝ հայտնելով, որ Էստոնիան կլքի հուլիսի 29-ին, որից հետո մտադիր է լքել պետական ծառայությունը։