Հունիսի 29-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Իջեւանի բաժնում 1965 թ. ծնված Գարիկ Փ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, Ենոքավան գյուղի հանգստյան գոտում, ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, 1979 թ. ծնված Արսեն Գ.-ն դանակով հարվածել է 1978 թ. ծնված Հովսեփ Բ.-ին՝ պատճառելով վնասվածք:
Հովսեփ Բ.-ն տեղափոխվել է հիվանդանոց:
Ձեռնարկված միջոցառումների եւ բացատրական աշխատանքների շնորհիվ, նույն օրը, ժամը 21.45-ին, կամավոր բաժին է ներկայացել Արսեն Գ.-ն եւ ներկայացրել հանցագործության գործիք դանակը եւ հաղորդում տվել, որ նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, հանգստյան գոտու ավտոկայանատեղում վիճաբանություն է ծագել իր եւ Գարիկ Փ.-ի հետ եկած Հովսեփ Բ.-ի եւ եւս մեկ անձի հետ, որին չի ճանաչում, որի ժամանակ Հովսեփ Բ.-ն եւ իրեն անծանոթ անձը ծեծի են ենթարկել իրեն, իսկ ինքը ինքնապաշտպանության նպատակով ձեռքին եղած խոհանոցային դանակով հարվածել է նրան՝ պատճառելով վնասվածք:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:





























