Հունիսի 30-ին ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) անտառային եւ դաշտային հրդեհների կառավարման ծրագրի շրջանակներում կազմակերպվել է կլիմայի փոփոխության հետեւանքով անտառային եւ գյուղատնտեսության ոլորտներում առկա մարտահրավերներին դիմակայելու նորարարական լուծումների ստեղծման մրցույթ։ Այն առաջին անգամ է կազմակերպվում Հայաստանում, որին մասնակցում են բնապահպաններ, գյուղատնտեսական, տեխնոլոգիական եւ այլ ոլորտների փորձագետներ, համալսարանական խմբերը։
Միջոցառման մասնակիցներին ողջունել եւ հաջողություններ են մաղթել բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանը եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Մարիյասինը։
Մրցույթի մասնակիցները 24 ժամվա ընթացքում ներկայացնելու են նորարարական լուծումներ դիմակայելու կլիմայի փոփոխություններով պայմանավորված հնարավոր խնդիրներին։ Լավագույն լուծումներ եւ գաղափարներ ներկայացնողները կարժանան դրամական մրցանակների։




























