Մեր հմուտ եւ փորձառու օդաչուները պատրաստ են մեծագույն պատվով կատարել իրենց առջեւ դրված խնդիրները: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ շնորհավորելով ՀՀ ռազմաօդային ուժերի կազմավորման 26-րդ տարեդարձը:
Նա, մասնավորապես, գրել է.
«Սիրելի հայրենակիցներ,
այսօր, հունիսի 30-ին հայ ժողովուրդը տոնում է ՀՀ ռազմաօդային ուժերի կազմավորման 26-րդ տարեդարձը:
ՀՀ ԶՈւ ռազմաօդային ստորաբաժանումները, կազմավորվելով հայրենիքի սահմաններում ընթացող պաշտպանական մարտական գործողություններին զուգընթաց, հետեւողականորեն համալրվում են նորագույն սպառազինություններով եւ տեխնիկայով: Մեր հմուտ եւ փորձառու օդաչուները, այսօր առավել քան երբեւէ, պատրաստ են մեծագույն պատվով եւ ամենայն պատասխանատվությամբ կատարել իրենց առջեւ դրված խնդիրները:
Փառք ՀՀ ԶՈւ-ի ռազմաօդային ուժերին»:





























