Վայրի կենդանիներից պատրաստված արտադրանքի անօրինական առեւտրի շուկան թմրանյութերի, մարդկանց առեւտրի եւ կեղծ իրերի շուկայից հետո աշխարհում չորրորդն է: Այս մասին հաղորդում է Վայրի բնության համաշխարհային հիմնադրամը:

Հիմնադրամի տվյալներով, ամեն տարի այդ պատճառով միայն Ասիայում սպանվում է 20 հազար փիղ, 1000 ռնգեղջյուր եւ 100 վագր: Կենդանիներին սպանելով,   ոսկորներից եւ կաշվից հուշանվերներ արտադրողները տարեկան մոտ 26 մլրդ դոլար են աշխատում: Այս բիզնեսն ամենից շատ տարածված է հարավարեւելյան Ասիայի 11 երկրներում, որոնց թվում են Մալազիան, Սինգապուրը, Մյանմարը, Թաիլանդը, Լաոսը եւ այլն: Միայն Սինգապուրում անցյալ տարի վաճառվել է  մոտավորապես 3,5 հազար կգ փղոսկր, ինչը համարժեք է 300 փղի: