Ուրբաթ Կանավերալ հրվանդանի ԱՄՆ ՌՕՈՒ բազայից SpaceX ամերիկյան ընկերության արձակած Dragon բեռնատար տիեզերանավը Միջազգային տիեզերակայանի անձնակազմի համար տարատեսակ մթերք է տարել, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ցուցակում ընդգրկված են՝ պաղպաղակ, թեխասյան կապույտ հապալաս, ճապոական վասաբի կծու համեմունք եւ կոֆեինի մեծ պարունակությամբ սուրճ,  համացանցում հեռարձակված մամուլի ասուլիսում հայտնել են NASA-ի ներկայացուցիչները:

«Այս չվերթով մենք առաջին անգամ ՄՏԿ ենք ուղարկել թեխասյան կապույտ հապալաս՝ սա եզակի դեպք է: Մենք որոշել էինք անձնակազմին անակնկալ մատուցել, ուստի նախապես չէինք ասել արասովոր հյուրասիրությունը ուղարկելու մասին,- լրագրողներին ասել է NASA-ում ՄՏԿ ծրագրի ղեկավար Կիրկ Շիրմանը: - Մենք ուղարկել ենք նաեւ պաղպաղակի մի քանի փաթեթ եւ գերթունդ սուրճ»: