Մեքսիկայում համընդհանուր ընտրությունների անցկացման ժամանակ սպանել են «Մորենա» կուսակցության անդամի, հայտնում է Excelsior-ը:

Նշվում է, որ նրան գնդակահարել են Չյապաս նահանգում, երբ փորձել է կանխել ընտրողներին կաշառելը:

Ավելի վաղ նույն օրը անհայտ անձը գնդակահարել էր մեքսիկական քաղաքական մեկ այլ կուսակցության անդամ Ֆլորա Ռեսենդիս Գոնսալեսին: Նրա սպանել էին սեփական տան մոտ: