Միացյալ Նահանգներում անցակցվել է կառավարվող նոր միջուկային B61-12 ռումբի առաջին սերնդի փորձարկումը։ Այս մասին հաղորդել է ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը, փոխանցում է «Ինտերֆաքսը»։ Փորձարկումը համատեղ անցկացրել են ԱՄՆ ռազմաօդային ուժերը եւ Միացյալ Նահանգների էներգետիկայի նախարարությանն առընթեր Ազգային միջուկային անվտանգության վարչությունը։

Փորձարկումներում գործարկվել է B-2 Spirit ռմբակոծիչ։

Միջուկային լիցքով չհագեցած ռումբի երկու փորձարկումները կայացել են հունիսի 9-ին Նեւադա նահանգի պոլիգոնում։

Ազգային միջուկային անվտանգության վարչության ներկայացուցիչը հայտնել է, որ փորձարկումների արդյունքում կատարվել են եզրահանգումներ, որ В61-12–ի կառուցվածքը համապատասխանում է համակարգային պահանջներին։