Մեքսիկայի ձախ ուժերի կոալիցիան ներկայացնող Կլաուդիա Շեյնբաումը ընտրվել է Մեխիկոյի քաղաքապետ: Այս մասին վկայում են երկրում տեղի ունեցած համընդհանուր ընտրությունների էքսիթփոլերի տվյալները, փոխանցում է «Ինտերֆաքսը»:
Քվեարկողների հարցումների արդյունքներով նա ստացել է ընտրողների ձայների 47,5-ից մինչեւ 55,5 տոկոսը:
Մեքսիկայում համընդհանուր ընտրություններն անցկացվել են կիրակի: Դրանց ընթացքում ընտրվել են երկրի նախագահը, խորհրդարանի պատգամավորներ, մի շարք նահանգապետեր ու քաղաքապետեր:
Ակնկալվում է, որ պաշտոնական առաջին տվյալները կհրապարակվեն տեղական ժամանակով 23:00-ին, մինչդեռ վերջնական տվյալները հայտնի կդառնան հաջորդ երեք օրվա ընթացքում:





























